Սեռական կախվածություն ունեցող մարդիկ ավելի վատ են վերահսկում իրենց հույզերը

Վառ արտահայտված սեքսուալ հակումներ ունեցող մարդիկ, որպես կանոն, ավելի դժվար են վերահսկում իրենց հույզերը, երբ սրտնեղած են, եւ նրանց համար ավելի դժվար է հստակ արտահայտել իրենց հույզերը։ Այդ մարդիկ նաեւ հակված են ավելի քիչ ընդունել իրենց հույզերը եւ տագնապայնության ու խուսափող կապվածության ավելի քիչ գծեր են ցուցադրում։ Այս մասին է վկայում Էլի  Քոուլմանի սեռական եւ գենդերային առողջության ինստիտուտի, Մինեսոթայի համալսարանի բժշկական դպրոցի եւ Վաշինգտոնի համալսարանի հոգեբանության ամբիոնի գիտնականների հետազոտությունը, որը հրապարակվել է Archives of Sexual Behavior ամսագրում։

Հետազոտության հեղինակները հայտնաբերել են, որ կոմպուլսիվ սեռական վարք ունեցող մարդիկ հատուկ խնդիրներ են ունենում վերահսկողության եւ իրենց հույզերի արտահայտման հարցերում։

Սեռական կախվածությունը բնութագրվում է բարդ սեռական մտածողությամբ կամ գործողություններով, որոնք դժվար է վերահսկել։ Վարքի այդ տեսակը կարող է առաջ բերել զգալի անհարմարություններ կամ անձնային, սոցիալական կամ մասնագիական գործունեության վատթարացում։ Դա կարող է ներառել սեւեռումը սեռական մտքերի, մղումների կամ վարքի վրա, որոնք կարող են աննպաստ հետեւանքներ ունենալ կամ այլասերել՝ ի տարբերություն առողջ սեռական ինքնարտահայտման։

Share This