Սելին Դիոնը չեղարկել է համերգները հազվադեպ հանդիպող հիվանդության պատճառով

Կանադացի հայտնի երգչուհի Սելին Դիոնը չեղարկել է 2023 թվականի համար ծրագրված համերգները Եվրոպայում և Մեծ Բրիտանիայում՝ մկանային ձգվածության համախտանիշի պատճառով: Սա հազվադեպ հանդիպող նյարդային հիվանդության է, որն առաջացնում է զարգացող մկանային կոշտություն և սպազմ: Այս մասին Դիոնը հայտնել է Instagram-ի իր էջում։

«Երկար ժամանակ է` առողջական խնդիրներ ունեմ, և ինձ համար իսկապես բարդ էր այդ մասին խոսել, ասել, թե ինչի միջով եմ անցնում… Ինձ մոտ հազվադեպ նյարդային հիվանդություն է հայտնաբերվել, որը կոչվում է «մկանային ձգվածության համախտանիշ», և այդ հիվանդությունը միլիոնից 1 մարդու մոտ է ախտորոշվում»,– ասել է երգչուհին։

Դիոնը նշել է, որ հիվանդության պատճառով դժվարանում է քայլել ու երգել, ուստի հաջորդ տարի Մեծ Բրիտանիայում և Եվրոպայում նախատեսված համերգները պետք է չեղարկվեն:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )