Սելարայանը՝ Եվրո-2024-ի ընտրական փուլի երրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստ, Ռանոսը ևս ընդգրկվել է տուրի խորհրդանշական հավաքականում. WhoScored

Եվրո-2024-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվել էր Ուելսին և հաղթել 4-2 հաշվով։ Մանրամասներն՝ այստեղ։

Այս խաղում իրենց ակտիվում դուբլ գրանցեցին Հայաստանի հավաքականի հարձակվողներ Հրանտ-Լեոն Ռանոսը և Լուկաս Սելարայանը։

WhoScored-ը հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել Լուկաս Սելարայանին, ով ստացել է այս խաղում առավելագույն միավորը՝ 9,9։ Ռանոսը երկրորդն է․ նա ստացել է 9 միավոր։ Երկու ֆուտբոլիստներն ընդգրկվել են նաև որակավորման երրորդ փուլի խորհրդանշական հավաքականում, ընդ որում՝ Լուկասը ստացել է ամենաբարձր միավորը բոլոր ֆուտբոլիստների շրջանում։

Սելարայանն առաջին գոլերը խփեց մեր ընտրանու կազմում, այս խաղում իր ակտիվում գրանցելով նաև գոլային փոխանցում։ Ռանոսը Հայաստանի հավաքականի կազմում իր առաջին պաշտոնական խաղում ևս դարձավ դուբլի հեղինակ։ Մինչ այդ նա իր ակտիվ ևս դուբլ էր գրանցել Կիպրոսի հետ ընկերական խաղում։

Share This