Սեդա Սաֆարյանի վերաբերյալ միջնորդությունը վաղը կհանձնվի Ալեն Սիմոնյանին ու խմբակցությունների ղեկավարներին

Լեգիստ» իրավաբանական գրասենյակի փաստաբաններ Սոս Հակոբյանն ու Արսեն Բաբայանն ավարտել են ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի վերաբերյալ միջնորդությունը:

Գրասենյակից տեղեկացնում են, որ վաղը՝ փետրվարի 21-ին, միջնորդությունը կհանձնվի ՀՀ ԱԺ նախագահին, ՀՀ ԱԺ «Հայաստան», «Պատիվ ունեմ» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների ղեկավարներին:

Հասցեատերերին հանձնելուց հետո միջնորդության ամբողջական տեքստը կհրապարակվի։

Share This