Սարդարապատի թանգարանը նոր տնօրեն ունի

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ փոխնօրեն Կարեն Փահլեւանյանին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին կայացած մրցույթի շրջանակներում բանավոր և գրավոր քննությունների արդյունքում 6 մասնակիցների շարքից հաղթող էին ճանաչվել 2 մասնակից՝ Սարդարապատի թանգարանի ներկայիս տնօրեն Կարեն Արիստակեսյանը եւ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ փոխնօրեն Կարեն Փահլեւանյանը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )