Սարգիս Քլոյանին կրկին գումար են խոստացել
Այսօր երկամսյա դադարից հետո շարունակվեց Մարտի 1-ի գործով դատավարությունը, որին ներկայացել էին գործով անցնող բոլոր կողմերը՝ մեղադրող դատախազները, ամբաստանյալները, նրանց պաշտպանական խմբերը, ինչպես նաև Մարտի 1-ի զոհերի և տուժածների իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչները:
Պարզվում է, սակայն, որ իրավահաջորդների՝ նիստին ներկայությունը հարցականի տակ է եղել: Alternativ.am-ի վստահելի աղբյուրը հայտնում է, որ զոհերի իրավահաջորդներից ոչ բոլորն են, որ ցանկանում են ներկա լինել դատավարությանը, մանավանդ այն բանից հետո, երբ պետությունը նրանց բավական կլորիկ գումարով փոխհատուցում է տվել:
Մասնավորապես, Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, փորձել է տարբեր պատճառաբանություններով չներկայանալ այսօրվա դատականի նիստին: Քլոյանը պատճառ է բերել կորոնավիրուսի պանդեմիան և իր առողջական ոչ բարվոք վիճակը:
Իշխանության ներկայացուցիչները, սակայն, կարևորելով Քլոյանի մասնակցությունը նիստերին՝ հուզական ֆոնի ապահովման մասով, դեսպան են ուղարկել վերջինիս մոտ՝ համոզելու, որ պահի իրենց պայմանավորվածությունը: Համոզելու մի քանի անհաջող փորձից հետո կառավարության կողմից ուղարկված անձը Քլոյանին կրկին կլորիկ գումար՝ 10 մլն դրամ է խոսք տվել փոխհատուցել՝ իշխանությունների կողմից: Մեր աղբյուրը չմանրամասնեց, սակայն, թե ինչ գումարի մասին է խոսքը՝ կառավարության լրացուցիչ որոշմամբ փոխհատուցմա՞ն, թե՞ այլ միջոցներից գոյացած:
Սկզբնաղբյուրը այստեղ
