Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում ռուս-ամերիկյան բանակցություններն Ուկրաինայի հարցով կշարունակվեն
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում Ուկրաինայի հարցով ռուս-ամերիկյան բանակցությունները կշարունակվեն երեքշաբթի՝ փետրվարի 25-ին։ Այս մասին հայտնել է գերմանական Zeit թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ։
Ըստ Zeit-ի աղբյուրների՝ սա անցած շաբաթ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպման շարունակությունն է։
Ռիադում բանակցությունները տեղի են ունենում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Վաշինգտոն կատարած այցից մեկ օր անց։ Նա ասել է, որ Ուկրաինայում հրադադարի կարելի է հասնել շաբաթների ընթացքում, և որ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև երկխոսությունը վերականգնելու համար «կան հիմնավոր պատճառներ»։
