Սանասարյանի հնարավոր վերականգնումը ռեւերանս կլինի արեւմտականներին

Ակտիվորեն շրջանառվում են լուրեր այն մասին, որ ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործը հնարավոր է կարճվի ու նա վերադառնա համակարգ: Մամուլի հրապարակումների համաձայն, Սանասարյանի թիվ մեկ հակառակորդը ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանն էր ու հիմա կարծես թե այդ հակառակորդ բեւեռը չեզոքացված է։ Եթե նման բան արվի, ապա դա կլինի Փաշինյանի կողմից ընդգծված ռեւերանս Արեւմուտքի հանդեպ, նրանց այսպես ասած հայաստանյան էմիսարները հանդիսացող պայմանական ասած «սորոսականներին» նկատի ունենալով։ Սակայն հարց է, թե կգնահատվի արդյոք այդ ռեւերանսը, եթե Փաշինյանը որոշի այդ քայլին գնալ։ Ամեն դեպքում Թրամփը Հնդկաստանի վարչապետի կողքին էր ամերիկաբնակ հնդկական համայնքի ընդունելության ժամանակ։ Մյուս կողմից, այդ ռեւերանսը կարող է պարունակել իր մեջ ուղերձ՝ ուղղված ընդդեմ Մոսկվայի։ Կրեմլի զայրույթը արդեն հարուցված է։ Գուցե նաեւ Մոսկվայում արդեն սկսել են Փաշինյանին համեմատել Միխեիլ Սահակաշվիլու հետ եւ գնահատել իրադրությունը որպես Մոսկվայից թիկունք դարձնելու փորձ, որն անում է ՀՀ վարչապետը, հատկապես որ ռուսական վերնախավի գաղափարական հայրերից Ալեքսանդր Դուգինը բացահայտ է ասում, որ Երեւանը Մոսկվային թեեւ դեռ բացահայտ թշնամի չի համարում, սակայն ․․․․ զգաստացնող են գործողությունները։ Սա կարող է երկիրը տանել լուրջ ցնցումների։ Իհարկե գուցե նաեւ սա մանեւր է, որ միտված է իշխանության ղեկին մնալը երկարաձգելուն, սակայն նույնիսկ այս դեպքում սորոսականները հակա-ամուլսարյան շարժման մեջ են ու դժվար է ասել, ինչպես է կարողանալու այս իրավիճակում մանեւրել Փաշինյանը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )