Սամվել Կարապետյանը ստորագրահավաք կնախաձեռնի Քոչարյանին ազատ արձակելու պահանջով․ ինքն առաջիններից կստորագրի

Սամվել Կարապետյանը վերջին օրերին կրկին Հայաստանում է:

Մտերիմ շրջապատը նրանից հետաքրքրվել է՝ ինչ քաղաքականություն, դիրքորոշում է որդեգրել ինքը հեղափոխությունից հետո: Կարապետյանը վստահեցրել է, որ կանգնելու է ցանկացած գործչի կողքը, ով ակտիվություն կցուցաբերի, քանի որ չնայած լռությանն ինքը տեսնում է, թե ինչ է կատարվում երկրում տնտեսական առումով:

Ռոբերտ Քոչարյանի հարցում նրա դիրքորոշումից եւս հարցրել են, ի պատասխան ասել է, որ ցանկացած հարցով ինքը կանգնած է նրա կողքին, շուտով համահայկական ստորագրահավաք է նախաձեռնվելու Քոչարյանին ազատ արձակելու պահանջով, ինքն առաջիններից կլինի, ով կստորագրի:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )