Սահմանադրությունը հո թխվածք չէ, որ փորձենք. Պարույր Հայրիկյան
Այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ ԱԻՄ առաջնորդ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ իր մտահոգությունն էր հայտնում ներկայիս ներքաղաքական իրավիճակի մասին նշելով.
«Այն ամենն ինչ կատարվել և կատարվում է Հայաստանում հեղափոխություն չէ, այլ իշխանափոխություն: Բոլոր նրանք, ովքեր այս ամենն անվանում են հեղափոխություն, քաղաքագիտությունից հեռու մարդիկ են: Սահմանադրությունն անփոփոխ մնաց, ասում են ՝ դե լավ կարելի է մի հատ փորձել: Ընկերնե՛ր, սահմանադրությունը հո թխվածք չէ, որ փորձեք: Կան տարբեր բնությի չլուծված հարցեր, օրինակ՝ բանակի մասին հիշու՞մ եք չէ, ինչ ամպագոռգոռ խոստումներ էին հնչում, որ զինվորականները պետք է ամեն ինչով ապահովված լինեն։ Բացի նրանից, որ պետական ծախսացուցակում ազգային անվտանգությանը ուշադրություն չի դարձվում, այլև մարդիկ շարունակում են իրենց զինվորներին ապահովել ամեն ինչով, հագուստ, կոշիկ եւ այլն։ Պաշտպանության նախարարությունը կարծես թե կիսով չափ է աշխատում»,- նշեց ԱԻՄ առաջնորդը:
ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

