Սադիկ Խանը ռեկորդային` երրորդ անգամ է դարձել Լոնդոնի քաղաքապետ

Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ Սադիկ Խանը վերընտրվել է Լոնդոնի քաղաքապետ և երրորդ անգամ կզբաղեցնի այդ պաշտոնը։

Այս մասին են վկայում մայիսի 2-ին Անգլիայում կայացած տարածաշրջանային ընտրությունների վերջնական արդյունքները։

53-ամյա քաղաքական գործիչը հավաքել է ձայների 43,7%-ը, մինչդեռ իշխող Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Սյուզան Հոլը ստացել է քվեարկած լոնդոնցիների 32,6%-ի աջակցությունը։

Լոնդոնի քաղաքապետի պաշտոնը ստեղծվել է 2000 թվականին։ Քեն Լիվինգսթոնը ղեկավարել է քաղաքը 2000-2008 թվականներին, Բորիս Ջոնսոնը 2008-2016 թվականներին:

Մինչև Խանը ոչ ոքի չի հաջողվել երեք անգամ քաղաքապետ ընտրվել։

Share This