Ռուս զբոսաշրջիկներ են մաhացել շնաձկան հարձակման հետևանքով, մեկի ձեռքը պnկվել է․ Ֆիլիպիններ

Ֆիլիպիններում երկու ռուս զբոսաշրջիկներ են մահացել շնաձկան հարձակման հետևանքով։

Ողբերգությունը տեղի է ունեցել Բաթանգաս քաղաքի մոտակա Վերդե կղզու շրջանում։ Ռուսաստանից ժամանած չորս զբոսաշրջիկներ սուզվել են տեղի դայվինգի հրահանգչի հետ, և նրանց վրա հարձակվել են շնաձկները։ Երկու տղամարդկանց և հրահանգչին հաջողվել է ջրի երես դուրս գալ և փախչել՝ նորից նավակ բարձրանալով: Եվս երկուսի՝ 29-ամյա Իլյա Պերեգուդինին և 39-ամյա Մաքսիմ Մելեխովին, ուժեղ հոսանքը քշել-տարել է։ Նրանք մահացել են, իսկ նրանց դիակները հայտնաբերել են առափնյա պահպանության աշխատակիցները:

Share This