Ռուսաստանում օտարերկրացիներից կենսաչափական տվյալներ կվերցնեն

Ռուսաստանը կարող է փորձարկում անցկացնել օտարերկրացիների վրա, ովքեր մուտքի պահին կենսաչափական տվյալներ կներկայացնեն, հայտնում է ՌԴ Թվային զարգացման նախարարությունը։ Կառավարության որոշման նախագիծն արդեն հրապարակվել է, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Փորձը կանցկացվի երկու փուլով:

Մուտք գործող օտարերկրացիներից կպահանջվի մի քանի անցակետերում կենսաչափական տվյալներ (դեմքի պատկեր և մատնահետքեր) ներկայացնել:

Առանց  վիզայի մուտքի բոլոր օտարերկրացիները հատուկ հավելվածի միջոցով նախապես կենսաչափական տվյալներ կներկայացնեն։

Վիզային ռեժիմով այցելելու համար դեռ պետք է փաստաթղթեր ներկայացնել, ընթացակարգը կմնա անփոփոխ։

Փոփոխությունները չեն տարածվի Բելառուսի քաղաքացիների, մինչև վեց տարեկան երեխաների և դիվանագետների վրա: Եթե ​​փորձը հաջողված համարվի, նման կանոնները կդառնան մշտական​​ ։

Օտարերկրացիների համար Ռուսաստան մուտք գործելիս կենսաչափական տվյալներ ներկայացնելու փորձի առաջին փուլը կմեկնարկի 2024 թվականի դեկտեմբերի 1-ից, երկրորդը՝ 2025 թվականի հունիսի 30-ից։

Առաջին փուլում կենսաչափական տվյալները կհավաքվեն Շերեմետևոյում, Դոմոդեդովոյում, Վնուկովոյում, Ժուկովսկիում և Օրենբուրգի շրջանի Մաշտակովոյի անցակետում։ Երկրորդ փուլում կենսաչափական տվյալները կհավաքվեն սահմանի բոլոր անցակետերում։

Share This