Ռուսաստանում մեկնարկել են ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառման զորավարժությունները

ՌԴ Հարավային ռազմական օկրուգում սկսվել է ոչ ռազմավարական միջուկային զենքի պատրաստման և կիրառման գործնական պարապմունքով զորավարժությունների առաջին փուլը։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի  և Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարության հանձնարարությամբ Հարավային ռազմական օկրուգում սկսվել է ոչ ռազմավարական միջուկային զենքի պատրաստման և կիրառման գործնական փորձարկումներով զորավարժության առաջին փուլը»,- նշել են ռազմական գերատեսչությունից։

Հարավային ռազմական օկրուգի հրթիռային կազմավորումների անձնակազմը կատարում է մարտավարական առաջադրանքներ՝ «Իսկանդեր» մարտավարական հրթիռային համակարգի համար հատուկ զինամթերքի ստացման, դրանցով հրթիռների համալրման և արձակման նախապատրաստման համար դեպի դիրքեր գաղտնի տեղաշարժվելու նպատակով:

Share This