Ռուսաստանն ու Ուկրաինան կշարունակն շփումները․ Մեդինսկի
Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են շարունակել շփումները: Հայտարարել է ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին, փոխանցում է РБК-ն:
«Երկու կողմի դիրքորոշումները բավականին հեռու են միմյանցից, բայց մենք պայմանավորվել ենք շարունակել շփումները ինչպես պատվիրակությունների մակարդակով, այնպես էլ օպերատիվ կերպով՝ աշխատողների մակարդակով», – ասել է Մեդինսկին:
