«Ռուսաստանի ցամաքային զորքերի օրը շնորհավորում են գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցին՝ Հայաստանի ու Ռուսաստանի զինուժի լեգենդին»

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Ռուսաստանի ցամաքային զորքերի օրը, Շնորհավորում ենք հռչակավոր զորահրամանատար, Ռուսաստանի ցամաքային զորքերի և Հայաստանի զինված ուժերի լեգենդ, գեներալ-լեյտենանտ Նորատ Գրիգորիի Տեր-Գրիգորյանցին։

1550 թվականի այս օրը Իվան Ահեղի հրամանով Մոսկվայում ստեղծվեց առաջին կանոնավոր հետևակը։

Ն.Գ.Տեր-Գրիգորյանցը Աֆղանստանում ծառայելուց հետո ութ տարի զբաղեցրել է ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետի տեղակալի՝ ԽՍՀՄ զինված ուժերի ցամաքային զորքերի կազմակերպչական – զորահավաքային վարչության պետի բարձր պաշտոնը:

Աֆղանստանում (1981 – 1983) եղել է ԽՍՀՄ զինված ուժերի 40-րդ բանակի շտաբի պետ-հրամանատարի առաջին տեղակալ։  Կատարել է 40-րդ բանակի հրամանատարի պարտականությունները։ Աֆղանական պատերազմի ընթացքում, ամբողջ ուժով դրսևորվեց իսկական ստրատեգի հրամանատարական տաղանդ։

1991 թվականի վերջին Նորատ Գրիգորևիչն արձագանքեց պատմական հայրենիքի՝ Հայաստանի կանչին, որը 1992 թվականի հունիսի 12-ից պատերազմի մեջ էր Ադրբեջանի հետ։

Պրոֆեսիոնալ, հայրենասեր, հոգատար և շատ պարկեշտ անձնավորություն:

Ռուսաստանի հայերի միություն

Share This