Ռուսաստանից 40 միգրանտ կարտաքսվի

Մոսկվայի արևմուտքում առաքիչների և պահեստի աշխատողների մասնակցությամբ ծեծկռտուքը հանգեցրել է Ռուսաստանից 40 միգրանտների արտաքսմանը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Խոսքը հունվարի վերջին Գվարդեյսկայա փողոցում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին է, որից հետո 7 հոգի բերման է ենթարկվել։

«Պարզվել է, որ նախնական կոնֆլիկտը տեղի է ունեցել աշխատողների միջև կենցաղային հիմքով` կապված աշխատանքի բեռնման հետ: Կատարված աշխատանքների արդյունքներով՝ ստուգվել է օտարերկրյա 74 քաղաքացի»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունից պարզաբանել են, որ ծեծկռտուքը հրահրող երկու անձինք են հայտնաբերվել և ձերբակալվել։ Պարզվել է, որ պահեստում աշխատող օտարերկրացիներից շատերը ապօրինի են գտնվել Ռուսաստանում կամ երկրում աշխատելու իրավունք չունեն։ Կունցևսկու և Նիկուլինսկի շրջանային դատարանների որոշմամբ՝ առնվազն 40 միգրանտ կլքի Ռուսաստանի Դաշնությունը։Մինչ այս, Ռուսաստանի Դաշնային հարկադիր կատարման ծառայության տնօրեն Դմիտրի Արիստովը հայտնել էր, որ կարգադրիչները յոթ տարվա ընթացքում Ռուսաստանից արտաքսել են օրենքը խախտած գրեթե 200 հազար միգրանտի։

Share This