Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայի շուրջ hակամարտության դիվանագիտական և արագ կարգավորում․ Դմիտրիև

Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայի շուրջ հակամարտության դիվանագիտական ​​և արագ կարգավորում։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Մենք բոլորս ցանկանում ենք, որ այս հակամարտությունն ավարտվի դիվանագիտական ​​ճանապարհով»,-ասել է Դմիտրիևը։

Նա նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է հնարավորինս շուտ ավարտել հակամարտությունը։

ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը, որն այժմ գտնվում է ԱՄՆ-ում, հայտարարել է, որ կարծում է, որ երկու կողմերը մոտ են դիվանագիտական լուծմանը, որը վերջ կդնի պատերազմին։

Share This