Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների համար. Զախարովա
Ռուսական կողմը պատրաստ է հարթակ տրամադրել Բաքվի և Երևանի ներկայացուցիչների միջև բանակցությունների համար և կստեղծի նրանց համար առավել հարմարավետ պայմաններ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան Մոսկվան բազմիցս ընդունել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի բանակցությունների փուլերը։ Պատրաստ ենք, միշտ ենք դա ընդգծել, անել դա և շարունակել:
Մենք երաշխավորում ենք երկու պատվիրակությունների աշխատանքի համար առավել հարմարավետ պայմանների ստեղծումն իրենց նախընտրած երկկողմ ձևաչափով»,- ասել է դիվանագետը։
Զախարովան նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կողմերի միջև հավասարակշռված խաղաղության պայմանագրի կնքումը համարում է տարածաշրջանում անբաժանելի անվտանգության ճարտարապետության կառուցման անփոխարինելի նախապայման։
