Ռուսաստանը հետ է վերադարձրել ուկրաինական գերեվարված նավերը

Ռուսաստանը նոյեմբերի 18-ին Ուկրաինային է վերադարձրել «Բերդյանսկ» և «Նիկոպոլ» մոտորանավակները, ինչպես նաև «Յանի Կապու» քարշանավը, որոնք մեկ տարի առաջ կալանվել էին Կերչի նեղուցում, հաղորդվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում: Ըստ պաշտոնական հաղորդադրության, այդ նավերը ՌԴ սահմանը ապօրինաբար խախտելու մասին Ռուսաստանում շարունակվող քրեական գործի իրեղեն ապացույցն են հանդիսանում եւ փոխանցումը հնարավոր է եղել միայն այն բանից հետո, երբ ռուսական պատկան մարմիններն ավարտելցին նավերի հետ կապված անհրաժեշտ քննչական միջոցառումները, և Ռուսաստանի Դաշնության տարածքում դրանց գտնվելն այլևս անհրաժեշտություն չնկատվեց։

Հիշեցնենք, որ նավերի անձնակազմը՝ 24 ուկրաինացի նավաստի, վերադարձել է հայրենիք սեպտեմբերի 7-ին` Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանտարկյալների փոխանակման շրջանակում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )