ՌՈՒՍԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ԳՇ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
RIA Novosti, TACC, RT, Lenta, Interfax Gazeta եւ մյուս առաջատար ռուսական լրատվամիջոցները անդրադարձել են ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությանը, որով ԳՇ-ն պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Միաժամանակ նաեւ՝ հրապարակվել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որով այդ հրաժարականի պահանջը որակում է որպես զինված հեղաշրջման փորձ։
Հրապարակումները հայտարարությունների ռուսերեն թարգմանություններն են, առանց մեկնաբանությունների։
