Ռուսական բանակն այս գիշեր Ուկրաինային հարվածել է ռեկորդային թվով` 728 անօդաչուներով
Ռուսական բանակն այս գիշեր Ուկրաինայում թիրախների վրա ռեկորդային 728 անօդաչու թռչող սարք է արձակել։
Ուկրաինայի զինված ուժերը, բնական է, հայտարարել են, որ 718 անօդաչու թռչող սարք են խոցել։ Բայց եթե այդպես լինե, ինչի՞ հաշվին են այն բազում պայթյունները, որոնք արձանագրվել են ուկրաինական տարբեր հատվածներում:
Հիմնական հարվածներից մեկը հասցվել է Լուցկին, որտեղ ոչնչացվել է «Մոտոր» գործարանի արտադրության մի մասը, որը վերանորոգում է հրթիռային շարժիչներ։
