Ռուբեն Մխիթարյանը իր ֆեսբուքյան էջում գրում է
Հեքիաթ: «Մոխրարայիկը»: Հայտնի հեքիաթի մոտիվներով.
… Մի օր, Մոխրարայիկը որոշում է մասնակցել թագավորությունում անցկացվող պաշտոնների տենդեռին, բայց կոստյում չի ունենում: Հանկարծ հայտնվում է բարի Փերինյանը և ասում,- Մի մտահոգվի, Մոխրարայիկ, դու հո հանրապետական չե՞ս… Ես իսկույն քո համար մի քանի նախարարություն կմիացնեմ իրար: Բայց հիշիր, Մոխրարայիկ, ուղիղ 12 ամիս անց, քո գլուխը կդառնա դդում…
Իսկ վաղը, սիրելի երեխաներ, դուք կիմանաք, թե արդյոք Մոխրարայիկի հագը եղավ բյուրեղապակյա վարտիքը, որը նրան նվիրել էին մետրոյի մշակույթի վաստակավոր գործիչները ի նշան սիրո և համերաշխության
