Ռոնալդուի մայր. Ֆուտբոլում մաֆիա կա, որի պատճառով տղաս տուժում է

«Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայրը՝ Դոլորեշ Ավեյրուն, անդրադարձել է նախորդ մրցաշրջանում լավագույն խաղացողի համար մրցանակի համար պայքարին:

«Ֆուտբոլում մաֆիա կա, այդ բառն է այստեղ տեղին: Եթե տեսնենք, թե ինչ տեղի ունեցավ, ապա սա՝ մաֆիա է:

Եթե Կրիշտիանուն անգլիացի կամ իսպանացի լիներ, նրանք այդպես չէին վարվի: Սակայն նա պորտուգալացի է՝ Մադեյրայից:

Ես չգիտեմ, թե արդյոք նա կստանա իր «Ոսկե գնդակը», սակայն նա արժանի է դրան: Եթե տեսնենք տարվա ընթացքում նրա կատարած աշխատանքին, նա արժանի է», ասել է Ռոնալդուի մայրը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )