ՌԴ-ն էլ Telegram-ի վերաբերյալ հարցեր ուներ Դուրովին, սակայն նրան ոչ ոք չէր կալանավորել․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Telegram մեսենջերի համահիմնադիր Պավել Դուրովի կալանավորումը Ֆրանսիայում։

Նրա խոսքով՝ Դուրովին հարցեր են եղել նաև Ռուսաստանում, սակայն նրան ոչ ոք չի կալանավորել։

«Ահաբեկիչներն օգտվում են Telegram-ից, բայց օգտվում են նաև մեքենաներից, ինչո՞ւ չեն ձերբակալվում Renault-ի կամ Citroën-ի գործադիր տնօրենները»,- Վեստի.ռու-ի հաղորդմամբ, ասել է նա «Մոսկվա» հաղորդաշարի համահեղինակ Պավել Զարուբինին տված հարցազրույցում։

 

Աղբյուր` Panorama.am

Share This