ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին լուրը

Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների մոտալուտ վերականգնման և երկու երկրների կառավարությունների միջև այս հարցի շուրջ պայմանավորվածությունների մասին տեղեկությունները ընդդիմադիր վրացական լրատվամիջոցների «թակարդն» են։ Այս մասին «Վեդոմոստիին» հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

 

«Մենք իմաստ չենք տեսնում մեկնաբանել վրացական ընդդիմադիր ռեսուրսների կողմից շրջանառվող տարբեր կեղծ լուրերը»,- ասել են գերատեսչությունում։

Ավելի վաղ, ինչպես հայտնել ենք, վրացական Mtavari Arkhi հեռուստաալիքը, վկայակոչելով աղբյուրներին, հայտնել էր, որ Վրաստանի և Ռուսաստանի կառավարությունները ակտիվորեն աշխատում են դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման հարցով, և Մոսկվայում Վրաստանի դեսպանատան աշխատակիցների ընտրությունն արդեն սկսվել է։

«Վրացական երազանքը» պաշտոնապես չի հաստատել Ռուսաստանում դեսպանատան բացման մասին լուրերը։

 

Share This