Պռոշյան գյուղում հակասանիտարական ձևով խոշոր եղջերավոր անասունի մորթ են իրականացնում ու վաճառում միսը

Shamshyan.com–ը գրում է․ ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնյաները սիրում են հաճախակի, ամպագոռգոռ հայտարարել, թե իրենց աշխատակիցները տիրապետում են իրավիճակին և Հանրապետության ցանկացած վայրում, անգամ՝ սահմանամերձ հատվածներում եթե փնթի ձևով մորթ է կատարվում, ապա իրենք կարճ ժամանակում հասնում են նշված վայր և կանխում քաղաքացու կողմից հակասանիտարական պայմաններում իրականացվող մորթը։

Այսօր՝ ապրիլի 30-ին, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Երևանյան փողոցում, բաց երկնքի տակ, բառիս բուն իմաստով՝ ամենավերջին փնթի ձևով մորթ էր իրականացվում։ Իսկ ՍԱՏՄ-ի ծառայողները թող բավարարվեն սին ու դատարկ խոսքերով, թե իրենք պայքարում են նման խորթ երևույթների դեմ։

Share This