Սոչիում հանդիպման ավարտին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարություն են ընդունել: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում: «Այն շուտով հասանելի կլինի լրագրողներին»,- նշել է Պեսկովը:
1 լուրերի փոխանցմամբ, Սոչիում ավարտվել են Պուտին-Փաշինյան-Ալիև բանակցությունները. դրանք տևել են 3 ժամ։