ՊՈՒՏԻՆԸ ՎԵՐԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՏՈԿԱԵՒԻՆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ղազախստանի առաջնորդ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ Տոկաևը վստահության համոզիչ մանդատ է ստացել երկրի քաղաքացիների կողմից։

Հիշեցնենք, որ Ղազախստանի ներկայիս նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կիրակի՝ նոյեմբերի 20-ին կայացած նախագահական ընտրություններում, երկրի ԿԸՀ նախնական տվյալներով, հավաքել է ձայների 81,31 տոկոսը։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )