Պուտինը ստորագրել է Ռուսաստանի պարենային անվտանգության դոկտրինը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ՌԴ պարենային անվտանգության դոկտրինը։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։ Ըստ հրամանագրի՝ ՌԴ կառավարությունը պետք է մշակի եւ իրականացնի միջոցառումների մի ամբողջ համակարգ՝ դոկտրինի դրույթները կյանքի կոչելու համար։
Դոկտրինը սահմանում է Ռուսաստանի պարենային ապահովվածության եւ ինքնաբավության մակարդակը՝ ըստ ապրանքատեսակների սահմանելով այն 60-95 տոկոս։ Խոսքը վերաբերում է սննդամթերքին, պարենային ապրանքներին, գյուղմթերքին եւ հումքային ապրանքատեսակներին
