Պուտինը ստորագրել է Միխայիլ Միշուստինին ՌԴ վարչապետ նշանակելու հրամանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Միխայիլ Միշուստինին ՌԴ վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Կրեմլի տարածած պաշտոնական հայտարարությունը։ Հրամանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ Նշենք, որ ավելի վաղ Միշուստինի թեկնածությունը բաց քվեարկությամբ, աջակցել է նաեւ ՌԴ Պետդուման՝ 383 կողմ եւ 41 ձեռնպահ քվեների հարաբերակցությամբ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )