Պուտինը հայտարարել է, որ Թրամփի հետ իր հանդիպման նկատմամբ հետաքրքրությունը երկկողմանի է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպման նկատմամբ հետաքրքրություն է դրսևորվել ինչպես իր , այնպես էլ ԱՄՆ-ի կողմից, հայտնում է TASS-ը։

«Հետաքրքրություն դրսևորվել է երկու կողմից էլ, թե ով է առաջինը բառ ասել, դա արդեն նշանակություն չունի», – նշել է Ռուսաստանի ղեկավարը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ով է եղել գագաթնաժողովի նախաձեռնողը։

Թրամփը Պուտինի հետ հանդիպելու ցանկության մասին հայտարարել է իր երդմնակալությունից հետո՝ 2025 թվականի հունվարին, Սպիտակ տանը հրամանագրեր ստորագրելու ժամանակ։ Դրանից հետո ԱՄՆ նախագահը կես տարվա ընթացքում բազմիցս կրկնել է գագաթնաժողով անցկացնելու իր մտադրության մասին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն 2025 թվականի հունիսին Մինսկ կատարած այցի ժամանակ՝ Թրամփի հետ իր հանդիպումը որակել է որպես «լիովին հնարավոր»։ Նա նաև պարզաբանել է, որ «միշտ բաց է շփումների և հանդիպումների համար»։ «Ես գիտեմ, որ պարոն Թրամփը ևս խոսել է հանդիպումների հնարավորության մասին։ Դե, ես, ինչպես և նա, կարծում եմ, որ նման հանդիպումները պետք է նախապատրաստվեն։ Եվ [այդ հանդիպումների] արդյունքներով մենք պետք է համագործակցության որոշակի նոր սահմաններ մուտք գործենք», – այն ժամանակ պարզաբանել է Ռուսաստանի ղեկավարը։

Share This