Պուգաչովան համերգի ժամանակ փորձել է կրկնել Վոլոչկովայի ուղղահայաց շպագատը
Ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան Մինսկում համերգի ժամանակ փորձել է կրկնել բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովայի ուղղահայաց շպագատը լարան: Այս մասին տեղեկացնում է iz.ru կայքը:
Վոլոչկովան երեկոյի հատուկ հյուրն է եղել և մասնակցել է երեկոյի համարներից մեկին՝ երգչուհու <<Счастье напоказ>> երգի շոուին:
Ելույթի ժամանակ պարուհին ցուցադրել է իր ճկունությունը՝ ուղղահայաց <<շպագատ>> կատարելով, իսկ երգչուհին փորձել է կրկնել նրա շարժումը:
Շատերը գնահատել են երգչուհու ջանքերը, մի մասին էլ ելույթը դուր չի եկել:
