Պեսկովն արձագանքել է ՀԱՊԿ–ից դուրս գալու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը

Երևանը համարում է, որ վարում է բազմավեկտոր քաղաքականություն, այդ թվում՝ հետաքրքրված է ՇՀԿ-ին անդամակցությամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովը «Մայակ» ռադիոկայանին տված մեկնաբանության մեջ նշել է, որ դա Հայաստանի ինքնիշխան գործն է։

«Բայց միևնույն ժամանակ նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությունով (ՇՀԿ)։ Այսինքն՝ նրանք վարում են բազմավեկտոր քաղաքականություն, ինչպես իրենց է թվում», – ասել է Պեսկովը։

Share This