Պարտվել է կազինոյում եւ առաջարկել կնոջը, որպես վճար
Հնդկաստանում ազարտային խաղով տարված տղամարդը պարտվել է ու որպես վճար առաջարկել սեփական կնոջը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Պարբերականը նում է, որ երբ կինը հրաժարվել է գնալ ամուսնու ընկերոջ հետ, ամուսինը հարձակվել է նրա վրա։ Կինը դիմել է ոստիկանություն, սկսվել է քննություն։ Նա հեռացել է ամուսնու տանից եւ հիմա ապրում է իր ծնողների մոտ։
