Պարզությունը էլեգանտ է․ Նազենի Հովհաննիսյանն իր հեղինակած զգեստով

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն օրերս Rouge Armenia-ի միջոցառմանը ներկայացել է հերթական շքեղ կերպարով։ Նազենին կրել է մուգ մարմնագույն նրբագեղ զգեստ, որն ընդգծել է նրա սլացիկ կազմվածքն ու աչքի ընկել մեջքի լայն բացվածքով։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan)

 

Հաղորդավարուհին տեսքն ամբողջացրել է արծաթյա զարդերով ու փոքրիկ փայլուն պայուսակով։ Նազենին կրել է դասական դիմահարդարում, իսկ նրա գանգուր վարսերը հավաքված էին էլեգանտ սանրվածքով։

«Պարզությունը էլեգանտ է»,-Instagram-ում հրապարակած լուսանկարների շարքը մակագրել է Նազենին՝ տեղեկացնելով, որ իր զգեստի հեղինակը հենց ինքն է։

Share This