Պատրաստ չեմ դա զոհաբերել Ղրիմի վերադարձի համար. Զելենսկի

Ուկրաինան պատրաստ չէ տասնյակ հազարավոր մարդկանց կյանքով վճարել Ղրիմի վերադարձի համար, Fox News-ին տված հարցազրույցում ասել է երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Պետության ղեկավարին հարցրել են, թե պատրաստ է արդյոք «զիջել Ղրիմը»՝ հանուն ռազմական գործողությունների դադարեցման խաղաղ համաձայնագրի։

«Ես արդեն նշել եմ, որ մենք պատրաստ ենք դիվանագիտական ​​ճանապարհով վերադարձնել Ղրիմը։ Մենք չենք կարող զոհել մեր տասնյակ հազարավոր մարդկանց՝ հանուն Ղրիմի վերադարձի»,- ասել է Զելենսկին։

 

Share This