ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆՈՒՄԸ ԵՐԵՒԱՆ ԿԱՊՎԱԾ Է ԱԼԻԵՒԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԻ ՀԵՏ

Ադրբեջանական պատվիրակության ներկայությունը Երեւանում խորհրդանշական է, քանի որ 2021 թվականի ապրիլի 21-ին Ալիեւը հայտարարեց, որ, գրավելով Զանգեզուրի միջանցքը, մի օր կգնան Երեւան եւ պարտադիր չէ՝ տանկերով։ Այս մասին քիչ առաջ «Մարիոթի» դիմաց մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

Հիշեցնենք՝ ակցիան մեկնարկել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցության նպատակով ադրբեջանական պատվիրակության անդամների՝ Երեւան ժամանման դեմ:

«Ադրբեջանական պատվիրակության ժամանումը Երեւան կապված է Ալիեւի հայտարարությունների, ցանկությունների ու հրահանգների հետ, որոնք այսօր իրականացվում են ՀՀ իշխանությունների կողմից»,- հավելեց նա

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )