«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում
Հայաստանում առաջարկվում է «Պատիվ ունեմ» ծրագիրը ներդնել նաև Ազգային անվտանգության ծառայությունում՝ հնարավորություն տալով բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնել, իսկ ավարտելուց հետո ծառայել ԱԱԾ-ում։
«Արմենպրես»-ի տվյալներով օրենսդրական փաթեթը փոփոխություններ է նախատեսում զինվորական ծառայությանը, Սահմանապահ զորքերին և ազգային անվտանգության մարմիններին վերաբերող մի շարք օրենքներում։ Մասնակիցները պայմանագիր կկնքեն ուսումնառության ընթացքում պատրաստություն անցնելու և ավարտից հետո ԱԱԾ-ի նշած վայրում ու պայմաններով ծառայելու մասին։
