Պաշտպանության նախարարությունը հերքում է Սոթքի հանքավայր դիվերսիոն խմբի ներթափանցման մասին լուրը

Մամուլում շրջանառվող տեղեկությունն այն մասին, թե իբր դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ, ինչպես նաև նախորդիվ դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից:

«Հրադադարի խախտումների և առաջնագծում իրադրության վերաբերյալ պաշտպանության նախարարությունը տարածում է պաշտոնական հաղորդագրություններ»,- հայտնում են նախարարությունից:

Աղբյուրը տեղեկացրել էր նաև, որադրբեջանական դիվերսիոն խումբը մտել է Սոթքի հանքավայրի զուգարան, այնտեղ թողել ադրբեջանական ծխախոտ և պատերին հայերի նկատմամբ վիրավորական արտահայտություններ գրել։

Share This