Պահանջում են Նիկոլ Փաշինյանին
Շիրակի մարզպետարանի շենքի մուտքը շարունակվում է փակված մնալ:
Խծաբերդում գերեվարված պահեստազորայինների հարազատները ներսում են, իսկ շենքը շրջապատված է ոստիկաններով։
Հարազատներին փորձում են համոզել, որ դուռը բացեն, սակայն նրանք ասում են` մինչև հստակ պատասխան չտան, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբ կգա Գյումրի իրենց հետ հանդիպման, դուռը չեն բացի։
Թող Փաշինյանը գա Գյումրի եւ հանդիպի իրենց հետ,-սա է պահանջը հարազատների https://www.youtube.com/watch?v=hvcksBhLmKg&t=58s
