Չնայած Թոմ Բրեդիի հետ սիրախաղին՝ Իրինա Շեյքը դեռ հույս ունի՞ վերադարձնել Բրեդլի Քուփերին

Չնայած Թոմ Բրեդիի հետ սիրախաղին՝ Իրինա Շեյքը դեռ հույս ունի վերադարձնել իր նախկին սիրելիին՝ դերասան Բրեդլի Քուփերին, ով իր դստեր հայրն է։

Իրինային վերջերս տեսել են եւ՛ Թոմի, եւ՛ Քուփերի հետ։ Ինչպես հայտնում է Page Six-ը՝ հղում անելով աղբյուրին, Շեյքը դեռ հույս ունի հաշտվել հոլիվուդյան աստղի հետ։ «Տարիներ են ներդրվել այս հարաբերությունների վրա»,-ասում է աղբյուրը:

Օգոստոսի վերջին Շեյքին եւ Քուփերին միասին նկատել են Իտալիայում՝ հանգստի ժամանակ։ Իսկ այս շաբաթվա սկզբին ռուս մոդելին նկատել են New England Patriots-ի նախկին աստղի Նյու Յորքի բնակարանը մտնելիս:

Ըստ աղբյուրներից մեկի՝ 48-ամյա Քուփերը մոդելին սկսել է խանդել ֆուտբոլիստի հանդեպ, իսկ մեկ այլ աղբյուրի համաձայն՝ նա ուրախ է իր նախկին սիրելիի համար։ «Նրանք ծնողներ են, եւ այդքանով ամեն բան ավարտված է։ Նրանք լավ ընկերներ են։ Նրանք երջանիկ են։ Բրեդլին շատ է հավանում Թոմին»,-ասել է նա։

Մեկ այլ աղբյուր ասում է, որ Super Bowl-ի յոթակի չեմպիոնը, ով անցյալ հոկտեմբերին ամուսնալուծվել է մոդել Ժիզել Բունդխենից, պատրաստ չէ երկարաժամկետ հարաբերությունների: «Բրեյդին այժմ շահագրգռված չէ որեւէ մեկի հետ լուրջ հարաբերությունների մեջ մտնել։ Նրա առաջնահերթությունները երեխաներն ու բիզնես շահերն են: Նրա կյանքում դեռ շատ սուպերմոդելներ կլինեն»։

Share This