ՉԼ․ Հայտնի են փլեյ-օֆֆի առաջին երկու մասնակիցները

Երեկ կայացան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի մի շարք հանդիպումներ։

«Յուվենտուսը» սեփական հարկի տակ 4:2 հաշվով հաղթեց «Զենիթին»: Թուրինյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Դիբալան, մեկական անգամ էլ աչքի ընկան Մորատան ու Կյեզան: 4-րդ տուրից հետո «Յուվենտուսը» 12 միավորով գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը:

«Բավարիան» սեփական հարկի տակ 5:2 հաշվով հաղթեց «Բենֆիկային»: Մյունխենյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Լեվանդոկվսկին, մեկական անգամ էլ աչքի ընկան Գնաբրին ու Սանեն:

Այսպիսով՝ գերմանական և իտալական գրանդները դարձան ՉԼ փլեյ-օֆֆի առաջին երկու մասնակիցները․ թիերն ապահովեցին նվազագույնս երկրորդ տեսն իրենց խմբում։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )