Չեն կարողացել համաձայնեցնել ռուսական գազի դեմ գնային սահմանափակումը
Էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը հայտարարել է, որ ԵՄ երկրները չեն կարողացել պայմանավորվել ռուսական գազի դեմ գնային վերին շեմի սահմանման հարցի շուրջ։
Այս մասին նա ասել է ԵՄ Էներգետիկայի նախարարների արտահերթ նիստից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, ինչպես փոխանցում է The Guardian պարբերականը, ըստ MOYBLOKNOT-ի հրապարակման։ «Որեւէ որոշում չի կայացվել»,- մասնավորապես ասել է հանձնակատար Սիմսոնը։ Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանը շարունակում է ստանալ եկամուտներ ԵՄ-ին մատակարարվող գազի դիմաց, ու եթե գնային սահմանափակման հարցը լուծվեր, այն կհարվածեր Մոսկվայի եկամուտներին։
Նշենք, որ ավելի վաղ, Իտալիայի Էկոլոգիայի նախարար Ռոբերտո Չինգոլիանին էր հայտարարել, որ ԵՄ երեք երկիր են կողմ արտահայտվել ռուսական գազի գնի վերին սահմանաշեմի սահմանման օգտին։ Ընդ որում այս առաջարկին կողմ են եղել ԵՄ 15 երկիր միայն։
Դրանից առաջ էլ բրիտանական Financial Times-ը գրել էր, որ ԵՄ մի շարք երկրներ մտավախություն են հայտնել, որ եթե ռուսական գազի հանդեպ գնային վերին սահմանաշեմ սահմանվի, ապա Ռուսսաստանը կարող է ամբողջապես դադարեցնել գազի մատակարարումները։ Որպես այլընտրանք, ԵՄ առնվազն 10 երկիր առաջարկել է գնային վերին սահմանաշեմ սահմանել ԵՄ-ին գազ մատակարարող բոլոր ընկերությունների համար, որպեսզի «չզայրացնեն Մոսկվային»։
