Չեմպիոնների լիգայում կկայանան E, F, G, H խմբերի հանդիպումները
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում E, F, G, H խմբերում կկայանան հերթական տուրի խաղերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` E խմբում «Լիվերպուլ»-ը կընդունի «Գենկ»-ին, «Նապոլի»-ին` «Զալցբուրգ»-ին: F խմբում Դորտմունդի «Բորուսիա»-ն կխաղա «Ինտեր»-ի, իսկ «Բարսելոնա»-ն` Պրահայի «Սլավիա»-ի դեմ: G խմբում Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ը սեփական հարկի տակ կփորձի գերազանցել «Լայպցիգ»-ին, «Լիոն»-ը` «Բենֆիկա»-ին: Եվ H խմբում միմյանց դեմ կմրցեն «Վալենսիա»-«Լիլ», «Չելսի»-«Այաքս» զույգերը: Հանդիպումների հիմնական մասը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին:
