Չեխիայի պարաաթլետիկայի միջազգային առաջնությունում Սարգիսը հաղթանակ է տարել
Ավարտվել է Չեխիայի պարաաթլետիկայի միջազգային առաջնությունը, որին մասնակցում էր 163 մարզիկ 15 երկրից։ Հայաստանը ներկայացրել է Սարգիս Ստեփանյանը՝ մասնակցելով F55 դասակարգում՝ գնդի հրում և սկավառակի նետում վարժություններում։
Սարգիսը երկու մրցաձևերով էլ հաղթանակ է տարել բոլոր մրցակիցների նկատմանբ։
