Ուր է անհետացել Բագրատ սրբազանի հարևան Արազ Բաղդասարյանը

Հայը կա» հասարակական կազմակերպության նախագահ Արազ Բաղդասարյանը մինչեւ վերջին ժամանակներս Սրբազան պայքարի աջակիցներից էր: Միտինգների ժամանակ նրան հաճախ կարելի էր տեսնել Բագրատ Գալստանյանի կողքին, նրա հետ լուսանկարներում ու տեսանյութերում, նրա աջակիցների շարքերում: Բայց վերջերս Արազ Բաղդասարյանը տարօրինակ ձեւով անհետացել էր Սրբազանի շրջապատից:

 

Հրապարակ թերթը գրել է․ Անգամ Գալստանյանին ձերբակալելու օրը, երբ հարյուրավոր մարդիկ էին Սրբազանի կողքը, Արազ Բաղդասարյանը չերեւաց: Երբ հազարավոր անծանոթներ սոցցանցերում Սրբազանին աջակցող գրառումներ էին անում՝ ընդվզելով Հայաստանում հետզհետե հաստատվող քաղաքական բռնաճնշումների դեմ, Արազ Բաղդասարյանը ոչ մի թթու խոսք Փաշինյանի ու նրա դուդուկի տակ պարող իրավապահների հասցեին չասաց, իսկ Գալստանյանին կալանավորելու օրն արած նրա ֆեյսբուքյան գրառումը վերաբերում էր Երեւանի քաղաքապետարանի առեւտրի բաժնի ստացած հրահանգներին:

Share This