Ուրախ ենք, որ իրականացրեցինք լեգենդար ֆուտբոլիստ Նիկոլա Անելկային տեսնելու շատերի երազանքը․ «‎Թովմասյան» հիմնադրամ

«‎Թովմասյան» հիմնադրամը կազմակերպել էր ֆրանսիացի հանրաճանաչ ֆուտբոլիստ Նիկոլա Անելկայի վարպետության դասը Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին տեղեկանում ենք  «‎Թովմասյան» հիմնադրամի ֆեյսբուքյան էջից։
«Միջոցառման շրջանակում Անելկան շփվեց երեխաների հետ և ոգեշնչեց նրանց՝ նվաճելու էլ ավելի մեծ բարձունքներ։
Ուրախ ենք, որ կարողացանք տոն պարգևել բազմաթիվ փոքրիկների ու իրականացրեցինք լեգենդար ֆուտբոլիստին տեսնելու շատերի երազանքը»,– ասված է հաղորդագրության մեջ։
Share This