Ուոլ Սթրիթի ֆինանսիստները Զելենսկուն փող չեն տա. The New York Post
Նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Ռուսաստանի հետ բանակցություններից հրաժարվելը խաթարել է Արևմուտքից ֆինանսավորում ստանալու Ուկրաինայի հնարավորությունները, գրում է The New York Post-ը։
«Խնդիրը սա է. ներդրողները գիտեն, որ ռմբակոծված տեխնոլոգիական ստարտափները կապիտալի վերադարձ չեն տա», – ասվում է նյութում:
Լրագրողի խոսքով՝ Ուոլ Սթրիթի ֆինանսիստները հետաքրքրություն են ցուցաբերել Ուկրաինայում իրենց գումարները ներդնելու հարցում, և պատրաստ են դա անել միայն ռազմական գործողությունների դադարեցման դեպքում։
Բայց, ինչպես նշում է դիտորդը, Դավոսում կուլիսային բանակցությունների ընթացքում Կիևի կառավարության ղեկավարն ավելի է սրել իրավիճակը իր երկրի համար՝ ևս մեկ անգամ հայտարարելով, որ չի բանակցի Մոսկվայի հետ, ինչն իր հերթին զրկեց Ուկրաինային` լրացուցիչ միջոցներից, իսկ ինքը՝ Զելենսկին ընդունեց. «Ես դատարկաձեռն եմ վերադարձել»։
