Ումից է դժգոհ Նիկոլ Փաշինյանը՝ ինքն իրենի՞ց

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհել է Հայաստանում առկա որակական ստանդարտներից։ Սկսելով ճանապարհաշինական ստանդարտներց մինչեւ պետական ապարատի ստանդարտներ, Փաշինյանը հայտարարել է, որ պետք է բարձրացվեն ստանդարտները։ Մեկ ու կես տարի աշխատելուց հետո, զարմանալի է, որ նոր միայն հասկացել է այս ամենի մասին գործող վարչապետը։ Հասարակ պողոսները կասեին, « է բարձրացրու, ով է ձեռքդ բռնել ասել չէ։ 80 տոկոսանոց քվե ենք տվել, որ բարձրացնես։ Լավ չի աշխատում նախարարը, դժգոհ ես, ոչ թե աշխատավարձը կրկնապատկի, այլ ազատիր զգաղեցրած պաշտոնից, գտնում է ճանապարհաշինական ընկերությունը որակի հարցում թերանում է, հանձնաժողով կազմիր, ուղարկի ստուգեն, հայտնաբերվեցին թերություններ չարաշահումներ՝ քրեական գործ հարուցեիր, բռնիր ու բաց թող, դա էլ հո կարող ես։ ԱԺ-իդ 88 հոգանոց «մանկապարտեզը» լավ չի դրսեւորում իրեն, պահանջիր մանդատը հանձնի, կամ սթափեցնող էլեկտրաշոկ միացրու։ Մանվել Գրիգորյանի ասած պես՝ մուրճն էլ է ձեռքիդ՝ սալն էլ՝ ոնց կուզես բամփի, ումից ես դժգոհ, դու քեզնի»։ Եվ իրոք, դա նույնն է, որ մարդը իրեն նայի հայելու մեջ ու դժգոհի, որ արտացոլանքում տգեղ է երեւում։
